Իրանական մոտորանավակների խորտակման մասին ԱՄՆ-ի պնդումը չի համապատասխանում իրականությանը. Tasnim
Իրանական մի քանի մարտական մոտորանավակների խորտակման մասին ԱՄՆ-ի պնդումը կեղծ է. հայտնում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով ռազմական աղբյուրին:
Ինչպես հաղորդում է Tasnim-ը, ամերիկյան կողմն ավելի վաղ հանդես էր եկել մի շարք հայտարարություններով, ներառյալ՝ Հորմուզի նեղուցով երկու նավերի անցման, ինչպես նաև իրանական մի քանի ռազմական մոտորանավակների խորտակման մասին, և երկու պնդումներն էլ հերքվել են:
Ավելի վաղ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, ծովակալ Բրեդ Քուպերը հայտարարել էր, որ ԱՄՆ զինված ուժերը խորտակել են իրանական վեց մոտորանավակ, որոնք փորձում էին խոչընդոտել առևտրային նավագնացությանը, և որսացել են իրանական թևավոր հրթիռներ ու անօդաչու թռչող սարքեր՝ Հորմուզի նեղուցի բացմանն ուղղված «Ազատություն» նախագծի շրջանակում:



