Բաժիններ՝

Սթարմերը կշարունակի կառավարել՝ չնայած հրաժարականի կոչերին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն անտեսել է հրաժարական տալու կոչերը՝ նախարարներին ասելով, որ կշարունակի կառավարել երկիրը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Սթարմերի նկատմամբ դժգոհություններ առկա են երկար ժամանակ, սակայն ճգնաժամը սրվել է նախորդ շաբաթ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Լեյբորիստական ​​կուսակցության կրած ջախջախիչ պարտության պատճառով։

Նախարարների կաբինետի նիստում Սթարմերը կրկնել է, որ չնայած պատասխանատվություն է կրում ընտրությունների ծանր արդյունքների համար, սակայն երկիրը ղեկավարելու համար մրցակցություն սկսելու որևէ պաշտոնական քայլ չի եղել։

«Վերջին 48 ժամերն ապակայունացնող են եղել կառավարության համար, և դա իրական տնտեսական գին ունի մեր երկրի և ընտանիքների համար, – ասել է Սթարմերը նախարարներին։ – Երկիրն ակնկալում է, որ մենք կշարունակենք կառավարել։ Դա է այն, ինչ ես անում եմ, և դա է, որ մենք պետք է անենք որպես կառավարություն»։

The Telegraph-ը, հղում անելով կաբինետի աղբյուրներին, հաղորդել էր, որ վեց նախարար, այդ թվում՝ ներքին գործերի նախարար Շաբանա Մահմուդը, պաշտպանության նախարար Ջոն Հիլին, էներգետիկայի նախարար Էդ Միլիբենդը, մշակույթի նախարար Լիզա Նանդին, արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերը և առողջապահության նախարար Ուես Սթրիթինգը, հավանաբար, կխնդրեն Սթարմերին հրաժարական տալ մայիս 12-ին Դաունինգ սթրիթում հանդիպման ժամանակ։

Մայիսի 7-ին Միացյալ Թագավորությունում տեղի ունեցած մունիցիպալ ընտրությունների արդյունքներով լեյբորիստներն ավելի քան 1500 տեղ են կորցրել՝ զրկվելով Անգլիայի 40 մունիցիպալ խորհուրդների նկատմամբ վերահսկողությունից և պատմության մեջ առաջին անգամ զրկվելով մեծամասնությունից Ուելսի խորհրդարանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031