Իրանում ՀՀ դեսպանը Թեհրանում ներկա է գտնվել Ալի Լարիջանիի և Քամալ Խարազիի մահվան կապակցությամբ կազմակերպված հիշատակի միջոցառմանը
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանը ներկա է գտնվել ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի նախկին քարտուղար Ալի Լարիջանիի և Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի մահվան կապակցությամբ Թեհրանի համալսարանում կազմակերպված հիշատակի միջոցառմանը: Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։

Նշվում է, որ միջոցառմանը մասնակցել են նաև ԻԻՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Մոհսեն Հաջի Միրզային, Թեհրանի համալսարանի ռեկտոր Մոհամմադ Հոսեյն Օմիդը, ԱԳ նախարարի տեղակալ, ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան Մեհդի Սոբհանին:
Իրանի պետական լրատվամիջոցները մարտի 18-ին հաստատել էին երկրի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի և «Բասիջ» ռազմականացված ուժերի հրամանատար Ղոլամռեզա Սոլեյմանիի սպանվելու մասին լուրերը։
Լարիջանին Իրանի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որը զոհվել է ԱՄՆ-իսրայելական հարձակումների հետևանքով Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի՝ փետրվարի 28-ի սպանությունից ի վեր։



