Նիկոլ Փաշինյանի կառավարությունն Արցախն ազատագրեց հայերից ու հանձնեց ադրբեջանցիներին. եկել է Հայաստանի հերթը. Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «Նիկոլի կառավարությունն Արցախն ազատագրեց հայերից ու հանձնեց ադրբեջանցիներին:

Եկել է Հայաստանի հերթը:

Հունիսի 7-ից հետո Նիկոլի կառավարությունը սկսելու է Հայաստանի Հանրապետությունը սահուն կերպով Արդրբեջանին «հանձնելու» գործընթացը:

Եթե, իհարկե, վերընտրվի:

Հայրենիք հանձնող կառավարությունը ոչ մի դեպքում չի վերարտադրվի, եթե Հայաստանի քաղաքացիների զգալի մեծամասնությունը մասնակցի ընտրությանը:

Եթե ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 57 և ավելի տոկոսը, կամ 1 միլիոն 400 հազարից ավելի ընտրողներ մասնակցեն քվեարկությանը, համարեք, որ Նիկոլի ադրբեջանահաճո կառավարությունը Հայաստանում պարտվել է:

Հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելը ոչ թե ձեր իրավունքն է, այլ դարձել է Հայաստան պետությանն օգտակար լինելու ձեր պարտականությունը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031