Բաժիններ՝

Հանս-Դիտեր Ֆլիկը երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ

«Բարսելոնայի» գերմանացի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը համաձայնության է եկել ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Աղբյուրի համաձայն՝ մարզչի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը և ներառում է մեկ տարով երկարաձգման հնարավորություն։

Ըստ տեղեկությունների՝ բոլոր մանրամասները վերջնականապես հաստատվել են մի քանի շաբաթ առաջ ձեռք բերված բանավոր համաձայնությունից հետո։ Ֆլիկի գործակալ Պինի Զահավիի և «Բարսելոնայի» միջև բանակցությունները հաջողությամբ ավարտվել են։

Մարզչի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Ըստ տեղեկությունների՝ երկարաձգման վերաբերյալ պաշտոնական հայտարարությունը սպասվում է ավելի ուշ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031