Իրանը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ բանակցությունները. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելը, չնայած Վաշինգտոնի նկատմամբ առկա անվստահությանը։ Այս մասին հաղորդել է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։

«Չնայած հակառակորդի նկատմամբ անվստահությանը, Իրանի Իսլամական Հանրապետությունը հնարավոր է համարում բանակցություններն արժանապատվության, իմաստության և նպատակահարմարության դիրքերից», – ասել է նա։

Փեզեշքիանի խոսքով՝ անհրաժեշտ է, որ Թեհրանը դիվանագիտական ​​ասպարեզում ամրապնդի այն ամենը, ինչ Իրանի զինված ուժերը ձեռք են բերել մարտի դաշտում։

Մայիսի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անընդունելի է համարել Իրանի պատասխանը հակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին։

Իրանից հայտնել են, որ 14 կետից բաղկացած իրենց առաջարկն այլընտրանք չունի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031