Մշակույթը մեր ազգային ինքնության, պատմական հիշողության և արժեքային համակարգի կարևորագույն հենասյուներից է. Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր հրապարակվել է «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակում մշակութային ոլորտի հիմնական դրույթները, որոնք միտված են մշակութային կյանքի ակտիվացմանը, ազգային ժառանգության պահպանմանը և ստեղծագործական ազատ միջավայրի ձևավորմանը։

«Մշակույթը մեր ազգային ինքնության, պատմական հիշողության և արժեքային համակարգի կարևորագույն հենասյուներից է։ Բարգավաճ և զարգացած պետություն հնարավոր չէ կառուցել առանց մշակույթի պահպանման, զարգացման և սերունդներին փոխանցելու հստակ քաղաքականության։

Ստորև առանձնացրել եմ մի քանի հիմնական դրույթներ՝

1. Պետությունը պետք է առատորեն ֆինանսավորի և տեխնիկապես աջակցի մշակույթի ոլորտին՝ խթանելով արվեստը, անհատի ստեղծականությունը, բայց հանդես գա ոչ թե որպես «ֆեոդալ», որին այդ «դաշտը պատկանում է», կամ էլ որպես չոր վերահսկող, այլ՝ որպես հոգատար գործընկեր, որի համար կարևոր է արդյունքը (այդ թվում՝ հեռահար), և արվեստի ու ստեղծականության դաշտը պիտի ազատ պահի թե´ ուղիղ ոտնձգություններից, և թե´ բյուրոկրատացման, լճացման վտանգից։

2. Միավորել բոլոր ոլորտների լավագույն մասնագետների ուժերը՝ Հայաստանում և սփյուռքում, անկախ՝ քաղաքական և անձնական համակրանքներից: Ստեղծել մշակութային ժառանգության պահպանման արդյունավետ, կենսունակ համակարգ։ Մենք բոլորս մեր մշակութային ժառանգության պահապաններն ենք.

3. Հնագույն հարստությունների պահպանման գործում պետության ամենամեծ գործընկերը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է՝ իր աշխարհասփյուռ բոլոր կառույցներով, իր փորձով, իր հեղինակությամբ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031