«Գազպրոմն» Անկարայից ստացել է «Թուրքական հոսքի» ծովային հատվածի առաջին թույլտվությունը
«Գազպրոմը» դիվանագիտական խողովակներով Թուրքիայից ստացել է «Թուրքական հոսք» գազատարի նախագծի ծովային հատվածի իրականացման շինարարության թույլտվությունը, ասվում է ռուսական գազային ընկերության հաղորդագրության մեջ։
«Կցանկանայի նշել թուրք գործընկերների հետ աշխատանքի օպերատիվությունն ու կարգավորվածությունը «Թուրքական հոսք» գազատարի նախագծի իրականացման առաջին փուլում»,- հայտարարել է «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը։
Անցած շաբաթ Ալեքսեյ Միլլերի գլխավորած պատվիրակությանն ընդունել էր Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Բերաթ Ալբայրաքը: Վերջիններս պայմանավորվել էին շուտափույթ կերպով ավարտել բոլոր անհրաժեշտ նՌուսաստանը 2014թ. դեկտեմբերին հրաժարվեց «Հարավային հոսք» նախագծից` հօգուտ «Թուրքական հոսքի», որը ենթադրում է Ռուսաստանից Թուրքիա գազատարի շինարարություն` Սև ծովի հատակով:
Նախագիծը սառեցվել էր այն բանից հետո, երբ Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները վատացան 2015թ. նոյեմբերին: