Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պատվիրակությանը, որը ժամանել է Հայաստան քննարկելու ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պատվիրակությանը, որը ժամանել է Հայաստան քննարկելու ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

ԱՄՆ պատվիրակության կազմում են ԱՄՆ պետքարտուղարության, ինչպես նաև Զարգացման ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչները:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ԱՄՆ իշխանություններին 2025 թվականի օգոստոսի 8-ին տեղի ունեցած Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի կազմակերպման համար և ընդգծել է գագաթնաժողովի կարևոր ձեռքբերումներից մեկի՝ «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» նախագծի հետևողական իրագործման կարևորությունը: Կողմերը քննարկել և համաձայնեցրել են ԹՐԻՓՓ-ի իրականացման հետ կապված գործառնական և իրավական բնույթի մի շարք հարցեր:

Մհեր Գրիգորյանը խոսել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին՝ շեշտելով տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման անհրաժեշտությունը, ներուժը և հեռանկարները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031