«Ստի և չստուգված լուրերի վրա հիմնված ժուռնալիստիկան միանգամայն կարելի է համարել ահաբեկչական ակտ». Հռոմի պապ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ԶԼՄ-ներում ասեկոսեների հրապարակումը համարել է ահաբեկչության տարատեսակներից մեկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է The Guardian-ը:
Դիմելով լրագրողների իտալական գիլդիայի ներկայացուցիչներին՝ պապն ընդգծել է, որ ստի և չստուգված լուրերի վրա հիմնված ժուռնալիստիկան միանգամայն կարելի է համարել ահաբեկչական ակտ և այն բանի օրինակ, թե ինչպես կարելի է խոսքով սպանել մարդուն:
Քահանայապետը նաեւ նշել է, որ նորություններ հրապարակող հրատարակությունների աշխատակիցները պետք է ավելի զգույշ լինեն, քանի որ «նրանց ձայնը կարող է լսել յուրաքանչյուր ոք, եւ դա շատ վտանգավոր զենք է»:
Ժուռնալիստիկան չպետք է որպես զենք օգտագործվի մարդկանց եւ նույնիսկ ամբողջ ժողովուրդների ոչնչացնելու համար, եզրափակել է նա: