ԱՄՆ-ն նախազգուշացրել է իր քաղաքացիներին զերծ մնալ Թուրքիա ուղևորություններից
Երեկ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին հնարավորության սահմաններում զերծ մնալ Թուրքիայի հարավ ուղևորություններից՝ կապված հնարավոր ահաբեկչությունների հետ։
Նախազգուշացումը մասնավորապես վերաբերում է Թուրքիայի Գազիանտեպ նահանգին։
ԱՄՆ քաղաքացիներին Թուրքիա ուղևորություններից զերծ մնալ է խորհուրդ տվել Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Աղբյուրները, հղում կատարելով ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությանը, նշում են, որ ահաբեկիչների նպատակը կարող են լինել առևտրային կենտրոններն ու ռեստորանները, որոնցից նախընտրում են օգտվել օտարերկրացիները, հայտնում է «Գրուզիա Online-ը»։