Հայաստանի շահերից է բխում, որ որքան հնարավոր է արագ ու հեռու փախնի պուտինյան Ռուսաստանից. Սլավա Ռաբինովիչ. tert.am

Ռուսաստանում տեղի ունեցած Պետական դումայի ընտրությունները ՌԴ հեռանկարի համար վատ ավարտ են կանխատեսում: Tert.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի հեղինակավոր ֆինանսիստ, Diamond Age Capital Advisors-ի ղեկավար, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընդդիմախոս Սլավա Ռաբինովիչը:

– Ռուսաստանում օրերս անցկացվեցին Պետական դումայի ընտրություններ, որոնց արդյունքում կրկին մեծամասնություն կազմեց Վլադիմիր Պուտինի «Եդինայա Ռոսիյա» կուսակցությունը: ՌԴ քաղաքացիների համար որևէ փոփոխություններ լինելո՞ւ են:

– Կարծում եմ, որ Պուտինն ու իր հանցավոր խումբը (ОПГ), որոնք անօրինական կերպով բռնատիրության միջոցով պահում են իշխանությունը, շարունակում են եռացնել առանց այդ էլ տաքացած կաթսան՝ բռնելով դրա կափարիչը, որ այն չտրաքի: Իսկ քաղաքականությունը, որ կարելի է գոլորշին բաց թողնել կափարիչը պարբերաբար բաց թողնելու շնորհիվ, այլևս չի աշխատում: ՌԴ իշխանությունները իրականությունից այնքան են հեռու, որ չեն հասկանում, որ գոլորշի բաց թողելու դեպքում էլ եռացող մասսան այնքան շատ է, որ կաթսան է պայթեցնելու: Սա վտանգավոր է ոչ միայն նրանց համար, ովքեր պահում են այդ կափարիչը կամ հենց կաթսայի մեջ են եփվում, այլև նրանց համար, ովքեր կաթսայից դուրս են, թեկուզ հեռու են, որովհետև նրանք վնասվելու են բեկորներից:

Այս ընտրությունները ցույց տվեցին, թե ինչքան փխրուն է ՌԴ ապագան: Դուք կարող եք տեսնել նյութերը ՌԴ ԿԸՀ-ում, որոնք վկայում են ընտրությունների կեղծման մասին, կարող եք տեսնել, որ Պուտինի անվտանգության նախկին աշխատակիցը Տուլսկայա օկրուգից պատգամավոր է դարձել… Այս անգամ ամեն ինչ վատ կավարտվի:

– Հայաստանի վրա ինչպե՞ս են անդրադառնալու այս ընտրությունները: Բեկորները վնասելո՞ւ են ՀՀ-ին:

– Այո, Հայաստանի շահերից է բխում ոչ թե Պուտինին աջակցելը, այլ՝ փախնել որքան հնարավոր է արագ ու հեռու պուտինյան Ռուսաստանից, հակառակ դեպքում, Հայաստանը ևս ավելի ու ավելի կխորանա աղքատության ու քաոսի մեջ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս