Բաժիններ՝

Մամեդյարովն ու Մոգերինին Նյու Յորքում քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորումը

Եվրամիությունը շահագրգիռ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմամբ, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ։

Այս մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը։

Մամեդյարովը վերջինիս է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ներկայիս վիճակը։

Մամեդյարովը դարձյալ ընդգծել է, որ Ադրբեջանը հանդես է գալիս բովանդակային բանակցությունների օգտին։

Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների ներկայիս վիճակը, կարծիքներ են փոխանակել դրանց հեռանկարների վերաբերյալ, իրենց շահագրգռությունն են հայտնել այդ հարաբերությունների զարգացման առնչությամբ։

Կողմերը հայտնել են պատրաստակամության մասին՝ ձեռնամուխ լինել բանակցություններին, որոնց նպատակն է Ադրբեջանի և Եվրամիության գործընկերությունը նոր մակարդակի հասցնելը, նշվել է, որ համագործակցության լայն պոտենցյալ կա էներգետիկ, տրանսպորտային և ագրարարային ոլորտներում համագործակցության համար։ac

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս