ՌԴ դեսպանատունը Լոնդոնի՝ Հայաստանի ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարություններն անվանել է անհեթեթ

ՌԴ դեսպանատունը Լոնդոնի՝ Հայաստանի ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունները անվանել է անհեթեթ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Լոնդոնի նեոգաղութատիրական քաղաքականությունը, որը նախկինում արդեն նպաստել էր Կիևում պետական հեղաշրջմանը, այժմ ուղղված է նաև Հայաստանի դեմ։ Արևմուտքը պետք է դադարեցնի ինքնիշխան պետությունների գործերին միջամտելը, ինչպես վերջերս արվեց Մոլդովայում և Ռումինիայում»,-նշել են դիվանագիտական ներկայացուցչությունում։

Ավելի վաղ բրիտանական կառավարությունը մեղադրել էր Ռուսաստանին Հայաստանում «պրոռուսական կազմակերպություններ» ստեղծելու և իշխանափոխության վրա ազդելու փորձերի մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031