Ռադայում պատգամավորները ձեռնամարտի են բռնվել չորահացերի պատճառով
Ուկրաինայի Գերագույն ռադայի նիստերի դահլիճում քաշքշուկ է տեղի ունեցել «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Գոնչարենկոյի և Ընդդիմադիր դաշինքի ժողովրդական պատգամավորների միջև, հայտնում է «112.Ուկրաինան»։
Գոնչարենկոն մոտեցել է Ընդդիմադիր բլոկի պատգամավոր Նիկոլ Սկորկինի տեղին՝ փորձելով նրա սեղանի մոտ դնել չորահաց։
Դաշինքի պատգամավորները թույլ չեն տվել Գոնչարենկոյին մոտենալ Սկորկինի սեղանին, սկսվել է քաշքշուկ։