Բաժիններ՝

Էրդողանը ԱՄՆ-ին մեղադրել է քրդերին զենք մատակարարելու մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ինքնաթիռները սպառազինություն են հասցրել Սիրիայի քրդական զորամիավորումներին, ընդ որում, ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը իրեն ասել է, թե նման տեղեկության չի տիրապետում։

Այս մասին, ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, Էրդողանը հայտարարել է Նյու Յորք կատարած այցի ժամանակ։ Էրդողանի խոսքով՝ ԱՄՆ-ի բանակին պատկանող երկու ինքնաթիռ սպառազինություն է նետել Սիրիայի քրդերի «Դեմոկրատական» միություն կուսակցությանը (PYD) Սիրիայի Քոբանի քաղաքի շրջանում։

«Ես երեկ այդ մասին հարցրել եմ փոխնախագահ Բայդենին՝ դուք այդ մասին տեղյա՞կ եք։ Նա պատասխանել է, որ ոչ, այդ ժամանակ ես ասացի, որ տեղեկացված եմ»,- հայտարարել է Էրդողանը։

Նա նշել է, որ ռազմական օգնություն տրամադրելով քուրդ աշխարհազորայիններին, ԱՄՆ-ն իրականացնում է «սխալ գործողություններ» ողջ աշխարհի աչքի առաջ։ «Նրանց զենք տրամադրելով՝ դուք սպառնալիքի տակ եք դնում մեր ապագան»,- ասել է Էրդողանը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում։

Բացի այդ՝ նա հայտարարել է, որ զենքի կեսը, որն ԱՄՆ-ը երեք օր առաջ մատակարարել է Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերին, անցել է ԴԱԻՇ-ի ահաբեկիչների ձեռքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս