Բաժիններ՝

Գյումրիում՝ ռուսասական 102-րդ ռազմաբազայում, տեղի են ունեցել Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներ

Գյումրիում՝ ռուսասական 102-րդ ռազմական բազայում տեղի են ունեցել Հաղթանակի օրվան նվիրված տոնական միջոցառումներ, հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից։

Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 81-րդ տարեդարձի առթիվ անցկացվել են հանդիսավոր շարահանդես և երթ, ցուցադրական ելույթներ ու սպառազինության ցուցահանդես։

Առանձնահատուկ հետաքրքրություն էր առաջացրել սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցահանդեսը, որտեղ յուրաքանչյուր ցանկացող կարող էր ավելի մոտիկից ծանոթանալ բազայի ստորաբաժանումների ժամանակակից զինտեխնիկային և զրուցել զինծառայողների հետ։

102-րդ բազայում Հաղթանակի օրը դարձավ ոչ միայն Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին տուրք, այլև սերունդների ժառանգականության հիշեցում՝ նրանց, ովքեր հաղթանակ կերտեցին 1945 թվականին, և նրանց, ովքեր այսօր շարունակում են պահպանել խաղաղությունն ու հավատարմությունը զինվորական պարտքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031