Բաժիններ՝

Մոսկվայում 8 մարդու կյանք խլած խոշոր հրդեհը մարվել է

Սեպտեմբերի 22-ի երեկոյան Ռուսաստանի մայրաքաղաքի Գոլյանովոյի շրջանի պահեստային շինությունում բռնկված խոշոր հրդեհը, որին զոհ էր գնացել 8 հրշեջ, հաջողվել է մարել։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԻՆ-ին։

Ի սկզբանե հրդեհի մակերեսը կազմել էր մոտ 250 քմ։ Մի քանի ժամ անց հրդեհի մակերեսը գնահատվել էր արդեն 4000 քմ։

Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են 14 ժամ։ Առավոտյան ՌԴ ԱԻՆ-ը հաստատեց, որ հայտնաբերել է այն 8 փրկարարների մարմինները, որոնք դադարել էին կապի դուրս գալ։

Հրդեհի առաջացման փաստով հարուցվել է քրեական գործ անվտանգության կանոնների խախտման հոդվածով։

Հրդեհի առաջացման պատճառը դեռ հայտնի չէ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս