Խոշոր հրդեհ Մոսկվայում. զոհվել են հրշեջներ

ՌԴ ԱԻ նախարարությունից տեղեկություն է ստացվել, որ սեպտեմբերի 22-ին, ժամը 18.23-ին (Երևանի ժամանակով) հրդեհ է բռնկվել Մոսկվայի հյուսիս-արևելյան հատվածում` Ամուրսկայա փողոցի թիվ 1 հասցեում գտնվող պլաստմասե իրերի մոտ 16000 քմ մակերեսով պահեստում:

Ժամը 21.56-ին հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 4 կանչ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:01-ին, մարվել` 08:44-ին: Այրվել է պահեստի մոտ 4000 քմ մակերեսով տարածք: Հրշեջները կանխել են պահեստում գտնվող գազի 30 բալոնի պայթյունը և շուրջ 60 կգ ամոնիակի արտահոսքը դեպի բնակելի շենքերի տարածք` դրանք արագորեն դուրս բերելով այրվող շինության տարածքից: Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է ՌԴ ԱԻՆ 300 աշխատակից և 100 միավոր տեխնիկա:

hrdeh-moskva-jpg1

Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս զոհվել է ՌԴ ԱԻՆ 8 աշխատակից: Նրանք առաջիններից էին հասել դեպքի վայր և աշխատում էին այրվող շինության տանիքում, որի փլուզման հետևանքով հրշեջները հայտնվում են այրվող պահեստի ներսում և զոհվում:

hrdeh-moskva-jpg3

ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ա. Երիցյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ ԱԻ նախարար Վ. Պուչկովին:

hrdeh-moskva-jpg2

Տեսանյութեր

Լրահոս