«Գյուլենը պատրաստվում է փախչել ԱՄՆ-ից». թուրք նախարար
Հետախուզական տեղեկություններ կան, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին առնչություն ունեցող Ֆեթուլլահ Գյուլենը պլանավորում է փախչել այլ երկիր, հայտնում է թուրքական Sabah թերթը։
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի խոսքով՝ ԱՄՆ-ը պետք է շտապ ձերբակալի Գյուլենին, որպեսզի կանխի նրա փախուստը։
Բոզդաղը նշել է, որ Թուրքիան ԱՄՆ-ից ակնկալում է նվազագույնը Գյուլենի ժամանակավոր ձերբակալություն։
Ավելի վաղ ԱՄՆ արդարադատության նախարարությունը պաշտոնապես դիմել էր ԱՄՆ-ին՝ պահանջելով կալանավորել Ֆեթուլլահ Գյուլենին։