Բաժիններ՝

Պուտինի գործերի կառավարիչ թոփ-մենեջերն ինքնասպան է եղել. ԶԼՄ-ներ

«Պրեզիդենտ-Սերվիս» ընկերության ղեկավար Դմիտրի Կրյուկովն ինքնասպան է եղել։ Նրա մարմնի հարևանությամբ հայտնաբերվել է գրություն, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով իրավապահ մարմիններին։

Գործակալությունից հայտնել են, որ նա գրության մեջ խնդրում է ոչ ոքի իր մահվան մեջ չմեղադրել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արբատի վրա տեղակայված ադմինիստրատիվ շինություններից մեկի գրասենյակում տղամարդու դի է հայտնաբերվել։
Կայքի տեղեկություններով՝ «Պրեզիդենտ-Սերվիս» ընկերությունը զբաղվել է պետական մարմինների, կազմակերպությունների և մասնավոր անձանց սպասարկման համալիր ծառայություններով։

Ընկերության պատվիրատուներն են եղել ՌԴ նախագահի վարչակազմը, կառավարությունը, ինչպես նաև արդյունաբերական ընկերություններն ու բանկերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930