Հայաստանին պատրաստում են պատերազմի, նոր ճակատի համար նաև Վրաստանը պետք կլինի. Ալեքսանդր Անանև

168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը ՌԴ ԱԳՆ պաշտոնաթող ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևն է:

Հաղորդման ընթացքում քննարկվել են հնարավոր զուգահեռները Մայդանի նախաշեմին Ուկրաինայում տեղի ունեցող քաղաքական գործընթացների և մինչև 44-օրյա պատերազմը Հայաստանում տիրող իրավիճակի միջև, արտաքին խաղացողների դերը և իշխանությունների գործողությունները։

Անդրադարձ է կատարվել նաև Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի և Հայաստան–ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի նշանակությանը, դրանց հնարավոր աշխարհաքաղաքական հետևանքներին, ինչպես նաև վերջին հայտարարությունների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ արևմտյան առաջնորդների հռետորաբանության տարբերություններին։

Կարդացեք նաև

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանում ընտրական գործընթացներին արտաքին միջամտության ռիսկերին, Մոլդովայի հետ հնարավոր զուգահեռներին և Նիկոլ Փաշինյանին սատարելու համատեքստում ԵՄ հայտարարություններին։

Բացի այդ, քննարկվել են ՌԴ նախագահի վերջին հայտարարությունները ԵՄ-ԵԱՏՄ փոխհարաբերությունների վերաբերյալ, ԵԱՏՄ գագաթնաժողովում Հայաստանի՝ ԵՄ անդամակցությանն ուղղված կուրսի հետ կապված հարցի հնարավոր քննարկումը, ինչպես նաև հավանական ազդակներն ու հետևանքները տարածաշրջանի համար։

Հաղորդման ավարտին շոշափվել է ԱՄՆ-ի հարաբերականորեն ցածր ակտիվության թեման TRIPP նախագծի և Հարավային Կովկասում ընթացող գործընթացների ֆոնին։

Հայկ Դերզյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031