Բաժիններ՝

«Թուրքիան չի կարող սպասել ԱՄՆ դատարանի որոշմանը՝ կապված Գյուլենի արտահանձնման հետ». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կոչ է արել ԱՄՆ-ին վարվել ինչպես հուսալի գործընկեր իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուկենի արտահանձնման հարցում։ Այս մասին նա ասել է Նյու Յորքում Bloomberg հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Մենք փոխանցել և շարունակում ենք ամերիկյան իշխանություններին ուղարկել վկայություններ Գյուլենի մեղավորության վերաբերյալ։ Մենք ռազմավարական գործընկերներ ենք, մենք ՆԱՏՕ-ի հետ ենք։ Տվեք մեզ Գյուլենին և տվեք մեզ, որ մենք նրան դատենք։ Սակայն ԱՄՆ-ն ասում է, որ դա կարող է որոշել դատարանը։ Թուրքիան չի կարող սպասել ԱՄՆ դատարանի որոշմանը»,- ասել է նա։

«Ներողություն, բայց մենք չենք կարող սպասել այդ դատարանի որոշմանը, քանի որ Գյուլենը հանցագործությունն իրականացրել է ոչ թե ԱՄՆ-ում, այլ Թուրքիայում։ Թողեք, որ մենք որոշում կայացնենք»,- ասել է նա։

Թուրքիայի նախագահը հավելել է, որ սպասում է Ամերիկայից, որ հանդես կգա որպես հուսալի գործըներ և կպատասխանի Թուրքիայի սպասումներին»՝ կապված Գյուլենի արտահանձնման հետ։

Նա նաև հիշեցրել է Անկարայի և Վաշինգտոնի երկկողմ համաձայնագրերի մասին, որի շրջանակում թուրքական կողմը առանց դատական հետաքննության հայտնաբերել և ամերիկյան կողմին է հանձնել ահաբեկիչներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս