Բաժիններ՝

Ադրբեջանը կարող է վերսկսել հեղուկ բնական գազի արտահանումը Բաթումի նավահանգստով

Ադրբեջանը կարող է վերսկսել հեղուկ բնական գազի արտահանումը Բաթումի նավահանգստով, հայտնում է «Գրուզիա օնլայնը»՝ վկայակոչելով Ղազախստանի էներգետիկայի նախարարությանը։

Այդ հարցը քննարկվել է տնտեսական համագործակցության հարցերով ղազախա-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստի ժամանակ, որն անցկացվել է սեպտեմբերի 22-ին Աստանայում։

Նիստի աշխատանքներին մասնակցել են Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևը և Ղազախստանի էներգետիկայի նախարար Կանատ Բոզումբաևը։ Բաթումի նավթային տերմինալը պատկանում է ղազախական «ՂազՏրանսՕյլ» ընկերությանը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Բաթումի նավթային տերմինալում ադրբեջանական հեղուկ գազի վերամշակումը աստիճանաբար նվազել է 2010 թվականից (2010 թվականի 156.000 տոննայից մինչև 2014 թվականի 23.000 տոննայի)։

2015 թվականին Բաթումի նավահանգստով ադրբեջանական հեղուկ գազի արտահանումն ամբողջությամբ դադարեցվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930