Ողբերգություն Մոսկվայում. ութ հրշեջներ են զոհվել այրված պահեստում

Սեպտեմբերի 22-ի երեկոյան խոշոր հրդեհ է բռնկել Ռուսաստանի մայրաքաղաքի Գոլյանովոյի շրջանի պահեստային շինությունում. կրակի մարմանը մասնակցող ութ հրշեջներ զոհվել են:

Զանգվածային լրատվամիջոցների հաղորդումներով՝ Ամուրսկայա փողոցում սկսել է այրվել պլաստիկից պատրաստված արհեստական ծաղիկների պահեստը: Հրդեհը 500 քառակուսի մետրից սրընթաց հասել է մինչեւ 4000 քառակուսի մետրի, շենքում փլվել է տանիքը: Այրմանը տրվել է բարդության նախավերջին՝ չորրորդ կարգ:

Հրդեհի վերացմանը գործի են դրվել 160 փրկարարներ եւ 46 միավոր տեխնիկա: Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, այժմ հրշեջները ջրում են շենքը, որտեղ շարունակվում է ինտենսիվ մարմրումը, բնակչության համար վտանգ չկա: Հրդեհի հետեւանքները պլանավորվում է վերացնել ամենակարճ ժամկետում:

Լուսանկարը` ТАСС-ի

Տեսանյութեր

Լրահոս