Բաժիններ՝

Նիդեռլանդները դժվար թե վավերացնի Ուկրաինա-ԵՄ ասոցացման համաձայնագիրը․վարչապետ Ռյուտտե

Նիդեռլանդները դժվար թե վավերացնի Ուկրաինա-ԵՄ ասոցացման համաձայնագիրը, քանի որ նման որոշման դեմ հանդես են եկել երկրի բնակիչներն այս տարվա ապրիլին։ Այդ մասին հայտարարել է Նիդեռլանդների վարչապետ 14, տեղեկացնում է Financial Times-ը։

Չնայած ամիսներ տևող դիվանագիտական ջանքերին, ուղղված որոշման որոնմանը, Ռյուտեեն հոլանդացի պատգամավորներին ասել է․«Կարծում եմ՝ վերջնական արդյունքում մենք չենք վավերացնի այն»։

Նման հայտարարություն Ռյուտտեն արել է՝ չնայած այն բանին, որ հանրաքվեն կրել է խորհրդատվական բնույթ և իրավաբանորեն կառավարությանը ոչ մի բան չի պարտադրել։

Ներկայում Եվրահանձնաժողովն ու Ուկրաինան շարունակում են ակնկալել Նիդեռլանդների կառավարությունից Ուկրաինա-ԵՄ ասոցացման համաձայնագրի մասին հանրաքվեից հետո հետագա գործողությունների վերաբերյալ առաջարկություններ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս