Բաժիններ՝

«Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները այլընտրանք չեն Արևմուտքի հետ հարաբերություններին». Օմեր Չելիք

Թուրքիայի և Ռուսաստանի սերտ հարաբերություններն այլընտրանք չեն Անկարայի՝ Արևմուտքի հետ հարաբերություններին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի` ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքը։

Ամերիկյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում նա հերքել է ենթադրությունները, թե Անկարան սկսում է հեռանալ Արևմուտքից։

Չելիքի խոսքով՝ նրանք, որոնք փորձում են Թուրքիայի և ՌԴ-ի մերձեցման գործընթացը մեկնաբանել որպես Արևմուտքին ուղղված ազդանշան, խորապես սխալվում են։ «Թուրքիան չի հեռանում Արևմուտքից։ Դա արմատապես սխալ մոտեցում է»,- հայտարարել է թուրք նախարարը՝ ընդգծելով, որ Անկարայի արտաքին քաղաքական կուրսի ոչ մի փոփոխություն չկա։

Նրա խոսքով՝ այդ թեմաները ակտիվորեն շրջանառում են շրջանակները, որոնք չեն աջակցել Թուրքիայի իշխանություններին ռազմական հեղաշրջման փորձից հետո։

Չելիքը հայտարարել է, թե Թուրքիայի հարաբերությունները Ռուսաստանի և Արևմուտքի հետ չեն բացառում, այլ միմյանց լրացնում են, հայտնում է Trend-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս