Բաժիններ՝

Գրեթե 8.5 հազար մարդ է լքել արևելյան Հալեպը

Գրեթե 8.5 հազար մարդ, այդ թվում՝ 2.9 հազար երեխա է լքել արևելյան Հալեպը, որը գտնվում է ապստամբների վերահսկողության ներքո։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Հակամարտ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնին։

«Միայն վերջին օրերին Ռուսական կենտրոնի աջակցությամբ զինյալների վերահսկողության տակ գտնվող շրջաններից հեռացել է 8461 քաղաքացի, այդ թվում՝ 2934 երեխա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ ռուս սակրավորները Հալեպում ականազերծել են 6 հա բնակելի թաղաամաս, 2 դպրոց, մի քանի մզկիթ ու 2 էլեկտրակայան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս