![](/banners/BeFunky-design.jpg)
«ԵՄ-ն կարևորում է Երևանի և Բաքվի միջև երկխոսությունը». Մալենա Մարդ
![](https://168.am/wp-content/uploads/2016/10/malena-mard_640x420.jpg)
Եվրամիությունը կարևոր է համարում Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունը, լրագրողներին ասել է Բաքվում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az պորտալը։
«Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և կողմերի միջև շփումները կարևոր տարր ենք համարում Լեռնային Ղարաբաղի հարցով խաղաղ համաձայնագրի կնքման համար»,- հայտարարել է եվրոպացի դիվանագետը՝ մեկնաբանելով նախօրեին ԼՂ հակամարտության կարգավորման հարցով 3+2 ձևաչափով չկայացած հանդիպումը։