Բաժիններ՝

Թրամփը նախագահությունը կհամատեղի ռեալիթի շոուի պրոդյուսերի աշխատանքի հետ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կդառնա NBC հեռուստաալիքով հեռարձակվող հայտնի The Celebrity Apprentice ռեալիթի շոուի գործադիր պրոդյուսերը։ Այս մասին հայտնում է Variety պարբերականը՝ վկայակոչելով ալիքի ղեկավարությանը։

2008-2015թթ. ռեալիթի շոուն անձամբ Թրամփն էչ վարել, սակայն անցած տարի հեռացվել էր աշխատանքից մեքսիկացի ներգաղթյալների մասին սկանդալային հայտարարությունների պատճառով։

Դրանից հետո հաղորդումը դադարել էր հեռարձակվել։ Ծրագրի նոր ցուցադրությունը կսկսվի 2017թ. հունվարի 2-ին, այն կվարի Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ, դերասան Առնոլդ Շվարցենեգերը։

The Celebrity Apprentice-ին մասնակցում են հայտնիներ, որոնք ձգտում են դրամական միջոցներ հավաքել բարեգործական ընկերությունների համար։

Թրամփի ապագա պայմանագրի դետալները հեռուստաալիքի հետ չեն հրապարակվում։ Մասնավորապես, հայտնի չէ, թե ինչ աշխատավարձ է ստանալու Թրամփը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս