Իսրայելցի ազգայնականները «Մա՛հ արաբներին» վանկարկումներով քայլերթ են անցկացրել Երուսաղեմի Հին քաղաքում

Իսրայելցի ազգայնականները քայլերթով անցել են բռնազավթված Արևելյան Երուսաղեմի Հին քաղաքի նեղ փողոցներով՝ վանկարկելով «Մա՛հ արաբներին» և «Թող վառվեն ձեր գյուղերը»․ հայտնում է AFP-ն:

Ամենամյա «Երուսաղեմի օրվա» քայլերթը նվիրված է 1967 թվականին Արևելյան Երուսաղեմի գրավմանն ու անեքսիային, ինչը միջազգային իրավունքով անօրինական է համարվում:

Վերջին տարիներին սա հանգեցրել է բռնության բազմաթիվ բռնկումների, քանի որ ծայրահեղ աջակողմյան իսրայելցիները վանկարկում են սադրիչ կարգախոսներ ու վիրավորանքներ, ինչպես նաև ֆիզիկական հարձակումների են ենթարկում պաղեստինցիներին և լրագրողներին:

Մինչև կեսօր պաղեստինցի խանութպանների մեծ մասը Հին քաղաքում իջեցրել էր մետաղական փեղկերը և լքել քարե նրբանցքները:

Մի քանի խանութ բաց է մնացել «Կանգնած ենք միասին» (Standing Together) իսրայելա-պաղեստինյան զանգվածային շարժման ակտիվիստների պաշտպանության ներքո: Նրանք տեղակայվել էին ամբողջ Հին քաղաքում՝ փորձելով պաշտպանել պաղեստինցի բնակիչներին և ձեռնարկությունները հետապնդումներից ու հարձակումներից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031