![](/banners/BeFunky-design.jpg)
«ԵԱՀԿ-ն մշակում է ԼՂ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության համակարգ». Լամբերտո Զանիեր
![](https://168.am/wp-content/uploads/2016/06/lamberto.jpg)
ԵԱՀԿ-ն աշխատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության համակարգի մշակման վրա։
Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, այս մասին Համբուրգում ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում անցկացվող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների խորհրդի 23-րդ նիստը մեկնարկել է երեկ։