ՄԱԿ-ը Սիրիայի հարցով արտահերթ նիստ է հրավիրում
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ին արտահերթ նիստ կհրավիրի Սիրիայի հարցով և կքննարկի Հալեպում հրադադարի ռեժիմի հաստատման բանաձևի նախագիծը, հայտնում է RIA Novosti-ն։
Հանդիպման նախաձեռնության հեղինակը Կանադան է, որը նույնպես պատրաստել է բանաձևի նախագիծ, որը դարձյալ պահանջում է Հալեպում դադարեցնել ռազմական գործողությունները, վերացնել բլոկադան, ազատ մատչում տրամադրել մարդասիրական կազմակերպություններին։
ՄԱԿ-ի ԳԱ 193 անդամ պետություններից ավելի քան 70-ը աջակցել է Սիրիայի հարցով քննարկման անցկացմանը։