«Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է ամրագրվեն փաստաթղթերով». Լավրով
Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, պետք է ամրագրվեն փաստաթղթերով։
Այս մասին այսօր Համբուրգում ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում անցկացվող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք բազմիցս մեր վերաբերմունքը հայտնել ենք համաձայնագրերի նկատմամբ, որոնք ձեռք են բերվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում։ Այդ հանդիպումներին մասնակցել են նաև համանախագահները։
Ըստ այդ համաձայնությունների՝ հրադադարի ռեժիմը պետք է հաստատվեր։ Մենք երբեմն հետևում ենք դրա խախտմանը։ Բացի այդ, պետք է ավելանա ԵԱՀԿ դիտորդների թիվը։ Ընդամենը 7 մարդ։ Այդ հարցով դեռ կոնսենսուս չկա, թե նրանք որտեղ պետք է տեղակայվեն։ Կարծում եմ՝ նրանց անհրաժեշտ է տեղակայել շփման գծում»,- հայտարարել է Լավրովը։