Թուրքիան աղքատության ինդեքսով 3-րդն է աշխարհում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կրտսեր որդին՝ Բիլալ Էրդողանը մասնակցել է Միջերկրածովյան տարածաշրջանային ռազմավարության նիստին, որտեղ անդրադարձել է մարդկանց աշխատանքային կյանքին ու վաղաժամ կենսաթոշակի անցնելուն։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա քննադատել է վաղաժամ կենսաթոշակի անցնելը և նշել, որ Թուրքիայում վաղաժամ թոշակի են անցնում 45 տարեկանում, իսկ այլ երկրներում թոշակառուներն աշխատում են նույնիսկ 70 տարեկանում։

Նա վաղաժամ կենսաթոշակի անցնելու ծրագիրը որակել է որպես «սպառնալիք», որը հասարակությանը մղում է դեպի ծուլության։

Ըստ նրա՝ վաղաժամ կենսաթոշակի անցնելը ևս ազդում է երկրի տնտեսության վրա ու մատնանշել է, որ Թուրքիան 2025-ին աղքատության ինդեքսով դարձել է աշխարհի 3-րդ երկիրը, որը բախվում է տնտեսական դժվարությունների: Նշենք, որ այս ցուցանիշով Թուրքիան զիջում է միայն Վենեսուելային ու Սուդանին։

Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ աշխատող թոշակառուների թիվը մեծացել է։ Մասնավորապես 2020-ի փետրվարի դրությամբ այդ թիվը կազմել է 746.766, իսկ 2026-ին հասել է 2 մլն 130.020-ի։ Մասնագետները նշում են, որ թոշակառումներն աշխատում են լրացուցիչ եկամուտ ունենալու համար, քանի որ դա չի բավականացնում շարունակվող գնաճի պայմաններում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031