Բժիշկը կոչ է արել տանը միշտ ունենալ այս 12 մթերքները

Սննդաբան Ռոբ Հոբսոնը նշել է այն 12 առողջարար սննդամթերքները, որոնք պետք է լինեն յուրաքանչյուր մարդու սառնարանում: Նրա խոսքերը և օգտակար խորհուրդները մեջբերում է HuffPost-ը:

Նախ և առաջ, Հոբսոնը խորհուրդ է տվել սառնարանում միշտ ձու պահել՝ անվանելով դրանք սննդարար նյութերի աղբյուր։ Ձվերը պարունակում են մեծ քանակությամբ սպիտակուց, A, D, E, K և B վիտամիններ, սելեն, ցինկ և երկաթ։ Բժիշկը նաև առաջարկել է տանը ունենալ պահածոյացված ձուկ, ինչպիսիք են սաղմոնը կամ թունա ձուկը, քանի որ դրանք հարմար և արագ միջոց են սպիտակուց և առողջ ճարպեր ստանալու համար:

Բժիշկը նաև խորհուրդ է տվել տանը վարսակի փաթիլներ պահել, քանի որ այն հարուստ է մանրաթելերով, որոնք օգնում են կարգավորել խոլեստերինի մակարդակը, ինչպես նաև լոբազգիներ, ինչպիսիք են ոսպը և լոբին: Տոֆուն, ավոկադոն և տարբեր սերմեր, որոնց թվին սննդաբանը դասել է չիան, կտավատը, քունջութը և արևածաղիկը, նույնպես հարուստ են սննդարար նյութերով: Բժիշկը հորդորել է պարբերաբար օգտագործել մածուն, տերևավոր կանաչ բանջարեղեն, հավի միս, հնդկահավ և էդամամե:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031