Վհուկների որս. Ստամբուլի օդանավակայանում սկսել են հարցաքննել գերմանացի դիվանագետներին
Գերմանական դիվանագիտական անձնագրեր ունեցողները Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ենթարկվում են մանրամասն ստուգման հսկիչ կետերում, ինչը պատասխան միջոցառում է դարձել Թուրքիայի խորհրդարանի փոխխոսնակ Այշա Նուր Բահչեքափըլըի նկատմամբ Գերմանիայում «անհարգալից վերաբերմունքի», հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։
Վերջինս ավելի վաղ 45 րոպե հարցաքննվել էր Քյոլնի օդանավակայանում, երբ փորձում էր Թուրքիա վերադառնալ։ Ոստիկանությունը համարել էր, որ նրա անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթը կորցրել է ժամկետը այն բանից հետո, երբ թուրք պատգամավորը դա ստացել էր թուրքական հյուպատոսությունից իր պայուսակը գողանալուց հետո։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քննադատել էր գերմանական իշխանությունների գործողությունները և սպառնացել պատասխան միջոցառումներ ձեռնարկել, իսկ Անկարայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը կանչվել էր Թուրքիայի ԱԳՆ՝ բացատրություններ տալու։
Գերմանացիների նկատմամբ «յուրահատուկ» վերաբերմունքը շարունակվում է դեկտեմբերի 7-ից։
Թուրքիա մուտքն ու ելքը թույլատրվում է միայն երկիր այցելության պատճառների մանրամասն ուսումնասիրությունից հետո։
Նշվում է անգամ, որ նախօրեին 4 գերմանացի դիվանագետ ստուգումների հետևանքով ուշացել են իրենց չվերթերից։