![](/banners/BeFunky-design.jpg)
Քլինթոնը պատմել է կեղծ նորությունների իրական հետևանքների մասին
![](https://168.am/wp-content/uploads/2016/11/qlinton.jpg)
ԱՄՆ Կոնգրեսի անդամներին ուղղված իր ելույթում ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կոչ է արել ուշադրություն դարձնել սոցցանցերի կեղծ նորությունների վրա, գրում է The Washington Post-ը։
«Ներկայումս պարզ է դարձել, որ այսպես կոչված կեղծ լուրերն իրական հետանքներ ունեն շրջապատող աշխարհում։ Խոսքը քաղաքականության մասին չէ։ Ռիսկի տակ են կյանքեր, սովորական մարդկանց կյանքը»,- ասել է նա։
Քլինթոնը տեղի ունեցող իրադարձություններն անվանել է «վնասակար կեղծ լուրերի համաճարակ ու կեղծ քարոզչություն» սոցցանցերում։