Բաժիններ՝

Շակիրան, Մադոննան և կորեական BTS-ը ելույթ կունենան ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակչի ընդմիջմանը

ՖԻՖԱ-ն հայտարարել է, որ այս տարի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայանալիք ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակչի ընդմիջմանը ելույթ կունենան Շակիրան, Մադոննան և կորեական փոփի սուպերաստղեր համարվող BTS խումբը։

Եզրափակիչ խաղը տեղի կունենա հուլիսի 19-ին ԱՄՆ-ի Նյու Ջերսի քաղաքում։

Եզրափակչի ընդմիջման շոուի ողջ շահույթն ուղղվելու է FIFA-ի Global Citizen Education Fund կրթական հիմնադրամին, որի նպատակն է հավաքագրել 100 միլիոն ԱՄՆ դոլար՝ ողջ աշխարհում երեխաների համար որակյալ կրթության և ֆուտբոլի հասանելիությունը ընդլայնելու համար։

«2026 թվականի Աշխարհի առաջնության խաղերի վաճառված յուրաքանչյուր տոմսից 1 ԱՄՆ դոլարը կնվիրաբերվի հիմնադրամին»,- հայտնել են ՖԻՖԱ-ից։

Ֆուտբոլի միջազգային ասոցիացիայի խորհրդի կողմից սահմանված ֆուտբոլի պաշտոնական կանոնները սահմանում են, որ ընդմիջման տևողությունը չպետք է գերազանցի 15 րոպեն, և պարզ չէ՝ արդյոք այս կանոնը կփոփոխվի ելույթի համար, թե ոչ։ Նման գործելաոճը կիրառելի է օրինակ ամերիկյան ֆուտբոլի եզրափակչի՝ Սուպերբոուլի ընդմիջման շոուների ժամանակ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031