Իսրայելական բանակը հայտարարել է մեկ օրում «Հըզբոլլահի» 20 անդամների սպանության մասին
Իսրայելական բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ անցած օրվա ընթացքում Լիբանանի հարավում իսրայելական ավիահարվածների հետևանքով սպանվել է «Հըզբոլլահ» շարժման ավելի քան 20 մարտիկ։
Ինչպես նշվում է ՑԱԽԱԼ-ի հաղորդագրության մեջ, իսրայելական բանակը նախորդ 24 ժամվա ընթացքում հարվածներ է հասցրել նաև «Հըզբոլլահի» ենթակառուցվածքային մոտ 65 օբյեկտի։
Մասնավորապես, ըստ իսրայելական բանակի տվյալների, հարվածներ են հասցվել զենքի պահեստներին, դիտակետերին, հրամանատարական կենտրոններին և շարժման այլ օբյեկտներին։



