«Կամ-կամ-ի ընտրությունը պատադիր չէ». Յուլիա Բլեզիուս

«Հայաստանը կարող է համադրել ԵՏՄ-ի և ԵՄ-ի սերտ կապերը և ցույց տալ, որ պատադիր չէ «կամ-կամ»-ի ընտրությունը»,- այսօր ԱԺ-ում «ՀՀ արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Հարավկովկասյան տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Յուլիա Բլեզիուսը:

Ըստ նրա՝ Հայաստանի մյուս հնարավորությունն Իրանն է, որ կարող է նաև կարևոր շուկա դառնալ Արևմուտքի համար. «Հայաստանն անմիջական սահման ունի Իրանի հետ և կարող է որպես տարանցիկ փոխադրման երկիր օգուտ քաղել»:

Յ. Բլեզիուսի խոսքով` նաև ներքին մի շարք քայլերը կարող են հնարավորություններ ընձեռել, օրինակ` ազատ առևտրի գոտիների ստեղծումը, նաև առանձին ոլորտներ` ՏՏ, տուրզիմի, վերականգնվող էներգետիկա, որ կարող է ավելի կարևոր դառնալ երկրի զարգացման համար:

 

Տեսանյութեր

Լրահոս