Բաժիններ՝

2 տարում միջազգային կոալիցիան Սիրիայում և Իրաքում ոչնչացրել է 50 հազար զինյալի

2014 թվականից ի վեր ԴԱԻՇ-ի դեմ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան Սիրիայում և Իրաքում ոչնչացրել է շուրջ 50 հազար զինյալի, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցչին։

Այդ ժամանակահատվածում իրավանացվել է 16 հազար ավիահարված ԴԱԻՇ-ի թիրախներին, որոնց երկու երրորդը բաժին է ընկել Իրաքի տարածքին, ասվում է հաղորդագրության մեջ։

Աղբյուրը հայտնել է, որ ավիահարվածները «ամենամաքուրն» են եղել շրջանների բնակչության կորստի տեսակետից, որոնց դրանք հասցվել են։
Աղբյուրի տեղեկություններով՝ կոալիցիայի հարվածներին զոհ է դարձել 173 խաղաղ բնակիչ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս