Բաժիններ՝

«Աստանայի բանակցությունների առաջնահերթությունը Սիրիայում հրադադարի հաստատումն է». Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ճապոնական TBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Աստանայում միջսիրկական բանակցությունների առաջնային խնդիրն է հրադադարի հաստատումը տարածաշրջան մարդասիրական օգնության ապահովման համար։

Սպասվում է, որ զինված ընդդիմության միասնական պատվիրակության և Սիրիայի կառվարության մասնակցությամբ հանդիպումը նախատեսված է հունվարի 23-ին։
«Աստանայում բանակցությունների առաջնահերթությունը կդառնա կրակի դադարեցումը քաղաքացիների կյանքի պաշտպանության և Սիրիայի տարբեր շրջաններ մարդասիրական օգնության մատչումի համար։

Մենք հուսով ենք, որ Աստանայի բանակցությունները հարթակ կդառնան սիրիական կողմերի բանակցությունների համար»,- հայտարարել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս