«Նախագահից շատ բան է կախված, բայց ընդհանուր գծերով շատ ծայրահեղ տեղաշարժեր դժվար է պատկերացնել». Շավարշ Քոչարյան

«Բարդ հարց է. իրականում Ամերիկան բավականաչափ կայացած պետություն է՝ իր բոլոր կառույցներով։ Նախագահից շատ բան է կախված, բայց ընդհանուր գծերով մեծ փոփոխություններ, շատ ծայրահեղ տեղաշարժեր դժվար է պատկերացնել»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ԱՄՆ նախագահի երդմնակալությունից հետո հայկական կողմն ի՞նչ սպասելիքներ ունի։

Ըստ նրա՝ որոշակի կորեկցիաներ կլինեն, մասնավորապես՝ արտաքին քաղաքականության մեջ, որը մեզ համար շատ կարևոր է։

Թե ՀՀ-ից ո՞վ է մասնակցելու ԱՄՆ նախագահի երդմնակալությանը, Շ.Քոչարյանը նշեց, որ սովորաբար այդ արարողությանը հրավիրվում են դեսպանները։

 Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031