Թեհրանում առևտրի կենտրոնի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի
Թեհրանում 17-հարկանի Plasсo առևտրի կենտրոնի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի, որոնց մեծ մասը հրշեջներ են։ Ինչպես հայտնում է ԱՊԱ-ի թեհրանյան բյուրոն, հրշեջների հետ միասին փլատակների տակ են մնացել նաև առևտրի կենտրոնների աշխատակիցները։
Հարակից շինությունների բնակիչները, այդ թվում՝ Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանությունների աշխատակիցները տարհանվել են։
Շինությունը կառուցվել է 60-ականներին, այն համարվել է քաղաքի ամենաբարձր շինությունը։
Թեհրանում արտակարգ դրություն է հայտարարվել, փրկարարներական աշխատանքներում ներգրավվել է նաև բանակը։
Շների օգնությամբ շարունակվում են փլատակների տակ ողջ մնացած մարդկանց որոնումները։
Նշվում է, որ վիրավորների թիվը հասել է 70-ի, նրանցից 23-ը տեղափոխվել է հիվանդանոց։