Բաժիններ՝

1988-ից ի վեր առաջին անգամ ԱՄՆ նախագահի կաբինետում լատինաամերիկացի չի լինի. The Dallas News

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կաբինետը կդառնա առաջինը 1988 թվականից ի վեր, որտեղ չի լինի լատինաամերիկյան ծագումով պաշտոնյա, գրում է The Dallas News-ը Թրամփի վարչակազմի վերջին նշանակումների մասին նորությունների ֆոնին։

Նշվում է, որ լատինաամերիկացի ակտիվիստները գոհ չեն այն փաստից, որ Թրամփը անտեսել է իրենց համայնքին:

2 իսպանախոս թեկնածու էր դիտարկվում գյուղատնտեսության նախարարի պաշտոնում՝ Սան Անտոնիոյից հանրապետական Հենրի Բոնիլյան ու Էլզա Մուրանոն՝ Texas A&M ընկերության նախկին նախագահը։

«Մենք շատ անհանգստացած ենք։ Դա հակաժողովրդական է»,- հայտարարել է իրավապաշտպան կազմակերպությունների խմբի ղեկավարներից Հեկտոր Սանչեսը։
Նրա կարծիքով՝ Թրամփն իր որոշմամբ զրոյացրել է դեպի մեծ ինտեգրում տասնամյակների առաջընթացը։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Շփայսերը հայտարարել էր, թե «ավելի կարևոր է ընտրել մարդկանց, որոնք լավ են կատարում իրենց աշխատանքը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս