Բաժիններ՝

«Գյուլենականներին առնչություն ունենալու համար կալանավորվել է 43 հազար մարդ». Էրդողան

Թուրքիայում մոտ 43 հազար մարդ է կալանավորվել թուրք ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժմանն առնչություն ունենալու մեղադրանքով հուլիսյան ձախողված հեղաշրջման փորձից հետո, մոտ 93 հազար պետծառայող հեռացվել է, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

«FEТO-ին առնչություն ունենալու կասկածանքով հեղաշրջումից հետո կալանավորվել է մոտ 43 հազար մարդ, ավելի քան 93 հազարը պետական ծառայությունից ազատվել է։ Զտումները դեռ չեն ավարտվել»,- հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031