Բաժիններ՝

««Գազպրոմի» հետ կնքված համաձայնագիրն առևտրային գաղտնիք Է». Կախա Կալաձե

«Գազպրոմի» հետ Հայաստան գազամատակարարման վերաբերյալ կնքված համաձայնագիրն առևտրային գաղտնիք Է, այդուհանդերձ, եթե հնարավորություն լինի, կանեմ ամեն ինչ, որպեսզի այն առավելագույնս հրապարակվի, հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ։ Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»։

Նրա խոսքով՝ վերոնշյալ համաձայնագիրը կազմվել է մի քանի տարվա ընթացքում՝ ինչպես Սահակաշվիլիի, այնպես էլ Շևարնաձեի օրոք և այն չի եղել հրապարակային։

«Վերջին շրջանում լսվում են ոչ ճիշտ հայտարարություններ, թե իբր այդ համաձայնագիրը «գաղտնի» է։ Ինչ վերաբերում Է նախագահին, նա ունի այն հնարավորությունը, որը թույլ Է տալիս նրան պահանջել այդ համաձայնագրի մանրամասները, նա մատչում ունի դրանց և պետք չեն փաստարկներից զուրկ և ոչ արհեստավարժ հայտարարությունները, որոնք, ցավոք, լսում ենք վերջին օրերին: Ինչ վերաբերում Է բուն գաղտնիությանը։ Դուք գիտեք, որ նման կարգի բոլոր համաձայնագրերը ցանկացած երկրում առևտրային գաղտնիք են»,- ասել Է Կալաձեն:

Վրացական կողմն ու «Գազպրոմ-էքսպորտը» կազմել էին նոր համաձայնագիր, որի համաձայն՝ Վրաստանը կստանա դրամական փոխհատուցում ռուսական գազի Հայաստան տարանցման դիմաց։

Ավելի վաղ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին բացասաբար էր գնահատել նոր պայմանագիրը, որը իր երկիրը կնքել է «Գազպրոմի» հետ և որը ենթադրում է դրամական փոխհատուցում ռուսական գազի Հայաստան տարանցման դիմաց
Ավելի վաղ Վրաստանը ստանում էր Հայաստան ռուսական գազի տարանցման ծավալի 10 տոկոսը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս