Բաժիններ՝

«Ստամբուլի ակումբի վրա հարձակված ահաբեկիչը պլանավորում էր դառնալ մահապարտ». ԶԼՄ-ներ

Ստամբուլի գիշերային ակումբում ահաբեկչություն իրականացրած Ուզբեկստանի քաղաքացի Աբդուլգադիր Մաշարիպովը պլանավորում էր մահապարտ դառնալ հարձակման ժամանակ, սակայն պայթեցրած նռնակը եղել է ոչ թե ռազմական, այլ լուսաձայնային, հայտնում է Hurriyet-ը՝ վկայակոչելով հետաքննությունում աղբյուրին։

«Ես Rеina էի եկել մահանալու համար։ Երբ տեսա, որ նռնակը լուսաձայնային էր, փախա»,- թերթը մեջբերել է Մաշարիպովի վկայությունները։

Ահաբեկչի խոսքով՝ ինքը ակումբի տեսակադրերը ստացել է Ռաքքայում ԴԱԻՇ-ի «էմիրից»։
«Երբ հասկացա, որ կարող եմ իրականացնել այդ հարձակումը, խնդրեցի Ռաքքայի էմիրին ուղարկել ինձ Reina-ի ինտերիերով կադրերը։ Ես նայում էի դրանք նորից ու նորից։ Այն բանից հետո, երբ ես հիշեցի ակումբի պլանը, տնից վերցրի զենքն ու իրականացրի հարձակումը»,- ասել է Մաշարիպովը։

Հիշեցնենք, որ հունվարի 1-ին Ստամբուլի Reina ակումբում զինված հարձակման հետևանքով սպանվել էր 39 մարդ, 69 մարդ հոսպիտալացվել էր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս