Ադրբեջանը Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում նոր սպառազինությունների մատակարարումների վերաբերյալ
Բաքուն Մոսկվայի հետ բանակցություններ է վարում նոր սպառազինությունների մատակարարումների վերաբերյալ, հետաքրքրված է պաշտպանության նորագույն համակարգերով, RIA Novosti-ի հետ զրույցում հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսի միջազգային տնտեսկան ֆորումի շրջանակում։
«Այո՛, մենք բանակցություններ ենք վարում նոր գնումների վերաբերյալ։ Դուք լավ գիտեք, թե որքան զարգացած է ռուսական ռազմական արդյունաբերությունը։ Մենք հետաքրքրված ենք հիմնականում ամենանորագույն պաշտպանական սպառազինությամբ, նոր մշակումներով։ Դա վերաբերում է և՛ ուղղաթիռային տեխնիկային, և՛ պաշտպանական համակարգերին, ողջ համալիրին»,- ասել է Ալիևը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Ռուսաստանի նոր պայմանագրերի հեռանկարները սպառազինության ոլորտում «լավն են»։
«Դուք գիտեք պատմությունը, թվերը բարձրաձայնվել են, ստորագրվել են մոտ 5 մլրդ դոլարի պայմանագրեր, դրանց մեծ մասն արդեն իրականացվել է»,- նշել է Ալիևը։